Այսօր ամբողջ օրվա ընթացքում armlur.am -ը վարորդներից ահազանգ է ստացել, որ իրենց տեխզննման կտրոն չեն տալիս, պատճառաբանելով, թե չունեն, պետք է վարորդները մուծեն նաեւ 2014 թվականի համար պահանջվող գումարը, որպեսզի իրենց միանգամից 2014 թվականի կտրոն տան, մայրաքաղաքի գրեթե բոլոր բանկերի մասնաճյուղերում աննկարագրելի հերթեր են գոյացել տեխզննման կտրոնների համար։Սակայն Ի ուրախություն վարորդներին նշենք , որ անհանգստանալու կարիք չկա Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք ոստիկանապետ Վովա Գասպարյանից հրահանգ են ստացել, որ մինչ այդ հարցը չկարգավորվի իրենք որեւէ վարորդի չեն տուգանելու : Այնպես, որ հարգելի վարորդներ մի անհանգստացեք ամենի ինչ կարգին է եւ իրավիճակը վերահսկվում է ոստիկանության կողմից:
Հրահանգ Ոստիկանապետից.Չտուգանե՛լ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ