Հայտնաբերվել է նախկին թաղապետի որդու դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունվարի 13-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 




Լրահոս