Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղվերանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան, որը կավարտվի հուլիսի 27-ին:  Օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և 7 սփյուռքահայ գաղթօջախներից:  Այս օրերին 14-18 տարեկան  շուրջ 80  հայ պատանիներ և աղջիկներ  իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում: Առանձին անցկացվելու է հայ եկեղեցու պատմության մրցույթ:

Մասնակիցները պետք  է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից՝ ինչպես գրավոր, այնպես էլ   բանավոր հարցման ժամանակ:
Բացի հիմնական  մրցույթից, նախատեսված են նաև հայկական երգի և ասմունքի մրցույթներ, ինչպես նաև ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր:

Նշենք, որ, Համահայկական հայագիտական օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ անգամ:




Լրահոս