
«Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի մասին:
«Կարող եմ հաստատել, որ մենք պայմանավորվել ենք թե՛ ֆուտբոլիստի, թե՛ «Յուվենտուս»-ի հետ: Մնում է միայն, որ ֆուտբոլիստը բուժզննում անցնի և ստորագրի պայմանագրի տակ:
Հաջորդ շաբաթ նա կարող է միանալ թիմի մարզումներին», – ասել է Ռումենիգեն: