
Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի, երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին տպավորված է Հայաստանյան այցից: Վերջինս սոցկայքերում շարունակվում է կիսվել Հայաստանի վերաբերյալ ստացած իր տպավորություններով: Այս անգամ դերասանուհին լավաշի թխման գործընթացը պատկերող լուսանկարներ է հրապարակել «սիրում եմ ավանդույթներ, շատ համեղ հաց» մակագրությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մուտին սոցկայքի իր էջում կիսվել էր նաև Սերժ Սարգսյանի ու նրա դստեր հետ լուսանկարով: