Օռնելա Մուտին Սերժ Սարգսյանի ու նրա դստեր հետ լուսանկար է հրապարակել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի, երևանյան «Ոսկե ծիրան» 12­-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին տպավորված է Հայաստանյան այցից: Այս մասին են վկայում սոցկայքերում դերասանուհու գրություններից: Վերջինս մասնավորապես սոցցանցերից մեկի իր էջում լուսանկար է հրապարկել, որում նա Սերժ Սարգսյանի ու նրա դստեր հետ է:

«Գեղեցիկ երեկո իմ առանձնակի ընկեր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա քաղցրիկ դստեր Անուշ Մինասյանի հետ»,- գրել է Մուտին:

11755289_701288576642261_1812570094051588008_n




Լրահոս