Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ամրակից գյուղի հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ Սեյրան Խաչիկյանի վարած “ԳԱԶ 2410” մակնիշի 36 ՕՕ 816 համարանիշի և Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Արայիկ Բաղդասարյանի վարած “Շևռոլետ Նիվա” մակնիշի 12 ՕՍ 303 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչներ 63-ամյա Հենզել Ջանջուղազյանը, 57-ամյա Սոֆա Ոսկանյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Դավիթ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: 
Հ




Լրահոս