Սուրեն Թադեվոսյանը՝ Շանթ հեռուստաընկերությանը. Ուշքի՛ եկեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Էլ չեմ կարում դիմանալ, որ ձայն չհանեմ: Դիմում եմ իմ  “կոլեգաներին”՝ չնայած, եթե իրենք ամեն ինչի գնում են էդ “հոգնած” ռեյտինգ ասածը ապահովելու համար: Թքած ունեմ ցանկացած կոլեգայական հարաբերությունների վրա: Աչքս ընկավ “Շանթ” հեռուստաընկերության “Հորիզոն” հաղորդումը, շատ թրիլլերային ու ոգեւորված տրամադրությունով “հոգնած” լրագրողը պատմում էր ինքնասպանություն գործող մարդկանց մասին… Հրեշտակների շենք, ով քցվում է 12-րդ հարկից ու սաղ ա մնում եւ այլն: Նույնիսկ չեմ էլ ուզում մանրամասնեմ այդ հիմար ռեպորտաժը, որ ջուր չլցնեմ իրենց ջրաղացի վրա: Բացատրե՛ք ինձ հասկանամ, նրանք, իրո՞ք, չեն հասկանում, որ մոտ կես ժամ մանրամասն խոսելով էտ ցավոտ Հայաստանի համար թեմայի մասին անկառավարվող պահի տակ մարդկանց ուղեղի վրա, ովքեր պոտենցիալ հաջորդ ինքնասպանություն գործողներն են եւս մեկ անգամ մտածել են տալիս, որ միգուցե կարելի է գնալ այդ քայլին: Չե՞ք հասկանում, թե՞ թքած ունեք…:




Լրահոս