Կենտրոնական բանկը թողարկել է նոր հուշադրամներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկանում ենք, որ ԿԲ-ի կողմից թողարկվել են նոր հուշադրամներ.
“Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ”
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրվածոսկե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ՝ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ “2013”: Ներքևում՝ վարագույրի ֆոնին, անվանական արժեքն էև “10000 ԴՐԱՄ”, իսկ շրջագծով՝ “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ” մակագրությունն է: Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում նշված են “1888” և “1968” տարեթվերը, իսկ աջ և ձախ կողմերում վարագույրի ֆոնին շրջագծով “ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ” մակագրությունն է: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը և հարգը՝ ոսկի, 9000, քաշը՝ 8,6 գ, տրամագիծը՝ 22,0 մմ, դրամաշուրթը՝ ատամնավոր, որակը՝ պրուֆ, տպաքանակը՝1000 հատ:
“Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ”
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ “Աշտարակ” կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվըև “2013”: Եզրաշուրթով վերևում և ձախում “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ” մակագրությունն է: Ներքևի մասում անվանական արժեքն էև “100 դրամ”: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և “Քաջ Նազար” հեքիաթի նրա նկարազարումը: Եզրաշուրթով ձախում և ներքևում “ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ” և “Արա Բեքարյան 1913-1986” մակագրություններն են: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում: Էսքիզների և բուկլետի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում: Հուշադրամի բնութագիր. անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 28,28 գ, չափը՝ 28,0×40,0 մմ, դրամաշուրթը՝ հարթ, որակը՝ լավացված, տպաքանակը՝ 500 հատ:
“Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ”
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակիննվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ “Նկարչի քրոջ աղջիկը” նկարից և նույն դրվագի գծանկարը: Վերևի ձախ մասում հուշադրամի թողարկման տարեթիվն էև “2013”, ներքևի մասում անվանական արժեքն էև “100 դրամ”: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆե” և “ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ”: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ստեփան Աղաջանյանի դիմանկարը և ներկապնակ ու վրձիններ: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրվaծ են համապատասխանաբարև “ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 1863-1940” և “STEPAN AGHAJANIAN”: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում: Էսքիզների և բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը, անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 28,28 գ, չափը՝28,0×40,0 մմ, դրամաշուրթը՝ հարթ, որակը՝ լավացված, տպաքանակը՝ 500 հատ:
“Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ”
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակիննվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին տիեզերքի և գալակտիկաների ոճավորված պատկերներ են: Ներքևի մասում հուշադրամիանվանական արժեքն էև “1000 դրամ” և թողարկման տարեթիվը՝ “2013”: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿե: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Բենիամին Մարգարյանի դիմանկարը և նրա կողմից հայտնաբերված գալակտիկաները: Եզրաշուրթի մոտ շրջագծով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ “ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ” և “BENJAMIN MARGARYAN” ու “1913-1985”: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում: Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 33,6 գ, տրամագիծը՝ 40,0 մմ, դրամաշուրթը՝ ատամնավոր, որակը՝ պրուֆ, տպաքանակը՝ 500 հատ:




Լրահոս