Արարատ քաղաքի բնակիչ Մարտիկ Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ և 263-րդ հոդվածների 1-ին մասերի, 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել և անառակաբարո գործողությունների, և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու, և 14 տարին չլրացած անձի հանդեպ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ըստ մեղադրական եզրակացության, 1951 թ. ծնված Մարտիկ Բաղդասարյանը 2012 թ. մարտին, քննությամբ չպարզված օրը, 2000 թ. ծնված Ս. Ս.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Բացի այդ, 2012 թ. մարտի սկզբներին տարածել է պոռնկագրական բնույթի նյութեր պարունակող սկվառակ: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա Արարատ քաղաքի Շահումյան 2 հասցեում գտնվող հանրակացարանի իր` թիվ 309 սենյակում հարևանությամբ բնակվող Գոռ Սարգսյանին տվել է պոռնկագրական բնույթի նյութեր պարունակող սկավառակ` դիտելուց հետո հետ վերադարձնելու պայմանով:
Ա. Դանիելյան