Ռուսաստանի ու Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ միջկառավարական հարաբերությունների ձգձգումը կապված է Թուրքիայի ներսում առկա խնդիրներով՝ երկրում կառավարությունը ձևավորված չէ, մեկնաբանել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Սլովենիայի ռադիո ու հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:
Մեդվեդևը հիշեցրել է, որ «Թուրքական հոսքը» եկել է փոխարինելու «Հարավային հոսքին», որը դարձել է Բրյուսելում բյուրոկրատիայի զոհ:
«Ցավոք, դա այդպես էլ տեղի է ունեցել: Մենք մի շարք նախապատրաստություններ էինք տեսել, անգամ գումար ենք ծախսել, բավականին զգալի գումար, սակայն բյուրոկրատական չինովնիկներն ասացին, որ չեն կարող այն համաձայնեցնել: Ըստ էության, այդ ամենը ձգձգեցին և ձախողեցին: Բուլղարիան չկարողացավ որոշում կայացնել, և այդ նախագիծը մահացավ»,- մեկնաբանել է վարչապետը: