Հրապարակ. Սերժ եվ Տիգրան Սարգսյանները քցե՞լ են ԱԺ պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարաբերություններն այնքան են վատացել վարչապետի և Սերժ Սարգսյանի հետ, որ նա արդեն բացահայտ դժգոհում է նրանցից: Ըստ “Հրապարակ”-ին հասած լուրերի, նա մտերիմների շրջանում նեղսրտել է, թե իրեն “քցել” են՝ չկատարելով իրենց խոստումները: Ըստ նրա, խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն խոստացել են Մասիսի կարևոր գերատեսչությունների ղեկավարներ նշանակել իր մերձավորներին: Խոսքը ջրմուղի, Էլեկտրացանցի ու հարկային ծառայության մասին է: Դժգոհել է նաև, որ աջակցություն չեն ցուցաբերում իր որոշ բիզնես-պրոյեկտներին: Նշենք, որ վերջինս Մասիսից մեծամասնականով ընտրվեց պատգամավոր:




Լրահոս