
«Բորուսիայի» կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն գովեստի խոսքեր է ասել թինի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հասցեին։ Ֆուտբոլիստը հավատում է, որ գերմանացի մասնագետի գլխավորությամբ թիմը հաջողությունների կհասնի գալիք մրցաշրջանում։
«Երևում է, որ նա աշխատում է ուրախությամբ և ջանք չի խնայում։ Փորձում ենք դաշտում իրագործել նրա գաղափարները»,-նշել է Կաստրոն:
Հիշեցնենք, որ Տուխելը «Բորուսիան» գլխավորել է ամռանը: