ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 24-ի նիստում որոշվեցին այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։
Ստորև ներկայացնում ենք այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։
- «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ
- «Էխո» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող ՀԿ
- «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ
- «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ
- «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական» ՀԿ
- «Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ
- «Լիվինգ սթոնզ-կենդանի քարեր» ՀԿ
- «Դոկտոր սինեմա» ԵՀԿ
- «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ
- «Թվային հուշարձան կրթադաստիարակչական» ՀԿ
- «Զարթոնք» զարգացման ՀԿ
- «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
- «Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ
- «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
- «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ
- «Հայկական օն-լայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ
- «Սերունդների երկխոսություն» երիտասարդական ՀԿ
- «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգ
- «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ
- «Մարաթուկ» մշակութային կենտրոն ՀԿ
- «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում՚ անվանակարգ
- «Իջևան երիտասարդական դաշինք» ՀԿ
- «Միասին» երիտասարդական շարժում ՀԿ
- «Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ
- «ՍՈՒՐԲ ՀԵՂԻՆԵ» բարեգործական ՀԿ
- «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ
- ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն»
- «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ
- «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ
- «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ
- «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական կենտրոն ՀԿ
- «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական ՀԿ
- «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ
- «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն