
Արքայական ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսը մտադիր է մոտ ապագայում մեկնաբանել իրավիճակը, որի մեջ այժմ գտնվում է: Նրա ճակատագիրը «Ռեալ»-ում շարունակում է անորոշ մնալ, քանի որ վերջինս չի կարողանում համաձայնության գալ ակումբի տնօրեն Ֆլորենտինո Պերեսի հետ` կապված իր պայմանագրի երկարաձգման հետ:
Ռամոսը ակնկալում է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն Պերեսը այդքան գումար վճարելու մտադրություն չունի: