
«Միլանի» կիսապաշտպան Նայջել դե Յոնգը պատմել է այն պատճառների մասին, որոնք իրեն ստիպել են երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: 30-ամյա ֆուտբոլիստը ակումբի կազմում հանդես է գալիս 2012-ից:
«Ես երկար ժամանակ ունեի` մտածելու համար իմ ապագայի մասին: Ես հասկացա, որ լավագույն տարբերակը «Միլանում» մնալն է: Ես և իմ ընտանիքը այստեղ երջանիկ ենք: Ես հավատում եմ ակումբի ապագային»,- ասել է Յոնգը:
Նա համոզված է, որ իրենք վերադառնալու են Եվրագավաթ: