Ամենաթանկ չինական ծաղկամանը վերավաճառվել է կրկնակի էժան գնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չինական ամենաթանկ ծաղկամանը վերավաճառել են սկզբնական գնից կրկնակի էժան,- գրում է Bloomberg-ը: Կայսր Ցյանլունի (Ցին դինաստիա) ժամանակների ճենապակե սկահակը առաջին անգամ աճուրդում ներկայացվել է 2010թ. նոյեմբերին: Այդ ժամանակ այն գնել էր Չինաստանից մի հավաքորդ, որը 83 մլն դոլար գին էր տվել ծաղկամանի համար, ինչը 50 անգամ գերազանցում էր մեկնարկային գինը: Այդկերպ այն դարձել էր ամենաթանկ չինական արվեստի գործը: 40 սմ բարձրությամբ ծաղկամանը հայտնաբերվել էր պատահաբար լոնդոնյան տներից մեկը մաքրելիս: 




Լրահոս