Ժողովուրդ. Վարչապետն անտրամադիր է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՊՆ-ում նախորդ օրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ աչքի է ընկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։ “Ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, նա առավել քան անտրամադիր էր եղել եւ մյուս պաշտոնյաների հետ գրեթե չի շփվել։ Բավական սառն է եղել նաեւ Ս. Սարգսյանի վերաբերմունքը վարչապետի նկատմամբ, նրանք գրեթե խոսք չեն փոխանակել: Ենթադրվում է, որ Տ. Սարգսյանը նեղսրտած է այն փաստից, որ իրեն այդպես էլ չեն ընդգրկել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբում` պետի տեղակալի մակարդակով: Ու նա մտավախություն ունի, որ առաջիկայում հրաժեշտ է տալու պաշտոնին”,- գրում է “Ժողովուրդը”:




Լրահոս