“Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունում է հայտնվել անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին պետկրկեսին պատկանող ձին սատկել է սիբիրախտից: Ասել է թե`սիբիրախտը Վարդենիսից հասել է մայրաքաղաք: Թերթը տեղեկացնում է, որ կրկեսի ձիերը պահվում են “10-ից 10” համալիրի ձիարշավարանում: “Ժողովուրդ”-ը, այնուամենայնիվ, փորձել է ձիարշավարանից պարզել, թե որն է ձիու անկման պատճառը: “10-ից 10” համալիրի աշխատակից Խորենը թերթի հետ զրույցում համառորեն պնդել է, որ դեռ փորձաքննության պատասխանը չկա, բացի այդ, ձին ունեցել է երիկամի խնդիր: Թե ինչ կամ ինչու են թաքցնում ձիարշավարանում, այդպես էլ անհասկանալի մնաց: “Ժողովուրդը” հավելում է, որ նշված ձիարշավարանը պատկանում է “X գրուպ”-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ):
Ժողովուրդ. Պետկրկեսի ձին սատկել է սիբիրախտից. փորձաքննության արդյունքներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ