22 տարեկան հասակում Ատլանտայում մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը` Բոբբի Կրիստինա Բրաունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով TMZ-ին: Համաձայն տեղեկությունների` նրա հարազատները որոշել են դադարեցնել աղջկա բուժումն այն բանից հետո, երբ բժիշկները խոստովանել են, որ անզոր են:
Բոբբի Քրիստինային հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին լոգարանում, փորձագետների կարծիքով` նա ջրի տակ 2-ից 5 րոպե է անցկացրել: Շտապօգնության աշխատակիցները կարողացել էին նրան փրկել, սակայն նա այդպես էլ դուրս չի եկել կոմայից: