Այսօր աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ծննդյան օրն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր օգոստոսի 9-նն է, տարվա 221-րդ օրը: 1963 թվականի այս օրը Նյու Ջերսիում ծնվել է ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել Ուիթնի Հյուսթոնը:

whitney-houston-jpg

Հյուսթոնը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը»  ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես սիրելու եմ քեզ միշտ») երգը համաշխարհային հիթ է դարձել։

b09973d3-e6b2-43c3-b8f5-229cb0468713

2009 թ. երգչուհին թողարկեց “I Look To You” («Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր։

150211_whitneyhouston

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards։

Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից։ Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր։ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին թմրադեղ օգտագործելու պատճառով:

whitney-houston-2005

pcn_whitney_houston_last_pictures_thg_120212_wmain

Whitney Houston (reconstruction).

whitney-houston-bleeding-2-13-12-1

Նշենք, որ Ուիթնի Հյուսթոնի 22 տարեկան դուստրը Բոբի Քրիստինա Բրաունը, մահացել է ԱՄՆ–ում:




Լրահոս