“Չինաստանում տեղի ունեցած ավտովթարը փրկել է մոտ հազար կատվի կյանք”,-գրում է Lifenews-ը: Բեռնատարը, որը կատուներին տանում էր ռեստորաններ եւ սրճարաններ, որտեղ դրանք պետք է վերածվեին ուտելիքի, վթարի է ենթարկվել: Դեպքի վայր հասած բնապահպանները կարողացել են բեռնատարից դուրս բերել ողջ մնացած մոտ հազար կատվի, որոնք տեղափոխվել են կենդանիների հատուկ կացարան: Կատվի մսից պատրաստված կերակրատեսակի լայն տարածման արդյունքում անցած տարի Չինաստանում մոտ 4 միլիոն կատու է սպանվել:
Ավտովթարը փրկել է մոտ հազար կատվի կյանք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ