
Brent տեսակի նավթի գինը շարունակում է անկում ապրել` նվազելով մեկ բարելի համար 54 դոլարից: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները: Brent տեսակի նավթի գնի ֆրյուչերսները նվազել են 1.52 %-ով` կազմելով 53,78 դոլար:
Մինչ այս պահը WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,66%` հասնելով 47,82 դոլարի:
Այժմ նավթի գնի անկման գլխավոր պատճառը Չինաստանն է, որի արդյունաբերական արտադրության ինդեքսը ռեկորդային ցածր նիշի է հասել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանի ֆոնդային շուկան փակվել է վերջին 8 տարում ռեկորդային անկմամբ: