
Ինչպես հայտնում է The Guardian-ը, հայտնի ռեփեր Snoop Dogg-ը Շվեդիայում ձերբակալվել է` թմրանյութ օգտագործելու մեղադրանքով:
Նրա փաստաթղթերը ստուգելիս իրավապահների մոտ կասկած է առաջացել, որ Snoop Dogg-ը, ով պետք է ելույթ ունենար Ուպպսալայում, գտնվում է թմրանյութի ազդեցության տակ:
Նրան ուղեկցել են ոստիկանական բաժանմունք, որտեղ վերջինս հետազոտություն է անցել, սակայն թմրանյութի առկայություն նրա արյան մեջ, նախնական տեղեկություններով, չի հայտնաբերվել: