
Ավագ դպրոցի աշակերտ Մուշեղ Հովսեփյանը այսօր “Շանթ” հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ շտեմարաններում անհեթեթ բառեր են գրված, որոնց իմաստը դժվար է կռահել: Մասնավորապես՝ Մաշտոց բառը ներկայացված է որպես կովերին սանրելու գործիք: Հավանաբար, այս “թարգմանության” հեղինակը չի լսել Մեսրոպ Մաշտոցի մասին եւ չգիտի, թե ով է: Կարծում ենք՝ Հայոց լեզվի մասնագետները կամ գոնե ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը մեծ արագությամբ կգտնեն այս խայտառակության սկզբնաղբյուրը եւ կոնկրետ քայլեր կանեն: Հայոց այբբուբենի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի նկատմամբ նման վերաբերմունքը, մեղմ ասած, անթույլատրելի է: