
Ազգային ժողովում «Նաիրիտ» գործարանի հարցով քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մի քանի հարցեր ուղղեց նախարար Երվանդ Զախարյանին:
«Պարոն Զախարյան, գործարանի նախկին տնօրենն ասել է, որ գործարանը ուղղակիորեն թալանվել է նախկին վարչապետի և ընտանիքի կողմից: Եվ երկրորդ հարցս՝ որևէ ներդրող կա՞, ով ցանկություն է ունեցել և առաջարկություն է արել գործարանի վերագործարկման համար»,- հարցադրում արեց պատգամավորը:
Նախարար Զախարյանը չցանկացավ մեկնաբանել նախկին վարչապետի հետ կապված հարցը. «Ես չեմ մեկնաբանում, ես փաստեր չունեմ»:
Իսկ պոտենցյալ ներդրողների հետ կապված, Զախարյանը, ցավով նշեց, որ այսօր պոտենցյալ ներդրող չկա, ով հստակ առաջարկներով հանդես կգա: