«Ժամանակի հետ իսլամը նաև Հայաստանում կտարածվի». «ԻՊ»-ի զինյալը` Կովկասում խմբավորման ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

EurAsia Daily-ն զրուցել է «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված, Սիրիայում պատերազմած ու Վրաստանի Պանկիսի կիրճ վերադարձած ԻՊ զինյալներից մեկի հետ: Վերջինս պատմել է, որ ԻՊ զինյալները Սիրիայի տարածք են անցնում Թուրքիայի սահմանաով:

«Թուրքերի հետ այս առումով ոչ մի խնդիր չկա: Մարդիկ առանց խոչընդոտների անցնում ու հետ են վերադառնում: Բայց եթե թուրք սահմանապահները ցանկանան, անգամ մի թռչուն սահմանը չի հատի: Օրինակ, երբ ես անցնում էի սահմանը, թուրք-սիրիական սահմանին սահմանապահներ էին կանգնած: Նրանք գիտեին, որ մենք անցնում ենք ԻՊ ենթակայության տակ գտնվող տարածքներ, սակայն ոչ մի խոչընդոտ չէին ստեղծում: Նրանք սովորաբար հեռվից նայում են ու ձևացնում, թե ոչինչ չեն հասկանում, ոչ մի բան տեղի չի ունենում»,- ասել է հրատարակչության զրուցակիցը:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Վրաստանը «խալիֆայությունը» համարում է իր հայրենի հողը, ջիհադիստը հայտարարել է, որ թեև «խալիֆայությունը» Վրաստանը ևս իր երկիրն է համարում, սակայն կարծում է, որ «Իսլամական պետությունը» պատրաստվում է Վրաստանի հետ բանակցություններ սկսել «ԻՊ» երդում տվածների անվտանգությունն ապահովելու համար:

«Իսլամական պետությունը» Վրաստանի տարածքում հայտարարել է «Գյուրջիստանի վիլայեթ», ինչը նշանակում է, որ Վրաստանը դարձել է խալիֆայության մի մաս: Սակայն դա չի նշանակում, որ մեր պարտքն է ահաբեկչություն քարոզել: Մեր պարտքն է Վրաստանում իսլամ քարոզելը»,-ասել է անանուն ջիհադիստը:
Լրագրողի այն հարցին, թե «Իսլամական պետությունն» ինչ պլաններ ունի Կովկասում, վերջինս պատասխանել է.

«Մեր ծրագրում ենք ազատագրել Ինգուշեթիան, Չեչնիան, Դաղստանը ու մահմեդական աշխարհի այլ երկրներ: Ինքնըստինքյան այս երկրների ցուցակում է նաև Վրաստանը, քանի որ այն հանդիսանում է հնագույն խալիֆայության տարածքի մի մաս: Ինչ վերաբերում է տարածաշրջանի այլ երկրների, ինպիսին է, օրինակ,  Հայաստանը, ապա ժամանակի հետ իսլամը նաև այստեղ կտարածվի»:




Լրահոս