
Արդեն տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի առաջին նիստը: Ինչպես հայտնի է` խորհրդի նպատակը Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների վերահսկողությունն իրականացնելն է: Այսօրվա նիստին ընդդիմադիր կուսակցություններից մասնակցում էր միայն «Բարգավաճ Հայաստան»-ը` մամուլի խոսնակ Վահան Բաբայանի մակարդակով:
Armlur.am-ը հանձնաժողովի ստեղծման և «Ժառանգություն» կուսկացության` նիստի աշխատանքներին չմասնակցելու պատճառների մասին զրուցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ լուրջ չի վերաբերվում և հավելեց, որ այդպիսի հանձնաժողովներ ու խորհուրդներ շատ են ձևավորվել:
«Իսկզբանե ասել եմ, որ «Ժառանգություն»-ը չի մասնակցելու նմանատիպ հանձնաժողովներին, որովհետև նմանատիպ հանձնաժողովները արդյունավետ չեն կարող լինել»,-ընդգծեց նա:
Մարտիրոսյանը հավելեց, թե հանձնաժողովի կազմի մասին բացասական կարծիք ունի: Նշենք, որ հակակոռուպցիոն խորհրդի նախագահը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, իսկ կազմում ընդգրկված են նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և այլք: