
«Ակտոբե»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին sport.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Մարկոսը գերազանց է հարվածում հեռու և միջին տարածություններից և բարձրության վրա էր»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ «Ակտոբե»-ն 2։0 հաշվով հաղթել է «Ատիրաու»-ին, իսկ կիսապաշտպանը խփել է իր թիմի երկրորդ գոլը։