Մարկոս Պիզելիի առաջին գոլը նոր թիմում հաղթական էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում մարզումային հավաք անցկացնող Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրա» թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել գերմանական «Կիրխանշերինգ»-ի հետ: Վերջինս առավելության է հասել նվազագույն հաշվով:

Միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն առաջին անգամ է աչքի ընկնում նոր թիմում: 31-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի «Ալ Ռայեդից» է տեղափոխվել «Ալ Ֆուջեյրա»:




Լրահոս