«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա իրականացված մահափորձի գործով մեղադրյալներից միայն մեկը` Հենրիկ Ավագյանը (ում տանը հայտնաμերվելէր զենքը, որով կրակել էին Ս. Խաչատրյանի մեքենայի ուղղությամμ), իրեն առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշում չէր հայտնել, մնացած երեքը իրենց մեղավոր չեն ճանաչում:
Գործով հիմնական մեղադրյալներից Արա Բուդաղյանը եւս, ով ըստ նախաքննական մարմնի՝ մահափորձն իրականացնելու մեջ մյուս երեքին շահագրգռողն է, իրեն մեղավոր չի համարում: Համենայնդեպս նրա հոր` Արա Բւդաղյանի համոզմամբ:
«Անմեղ է, Արային ի վերջո պիտի ազատեն, ինքը չի դատվելու, տղաս ոչ մի կապ չունի մահափորձի հետ: Ինքն առանց հիմքի է կալանավորված», – նշում է հայրը:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում