ՀՀԿ կանայք՝ տարբեր նվերներով, ծաղիկներով, շտապում էին ԱԺ փոխնախագահի ծննդյան տարեդարձը շնորհավորելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Երեկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշում էր իր ծննդյան 55-րդ տարեդարձը: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ՀՀԿ կանանց «գունդը» ողջ կազմով խորհրդարանում էր՝ Նաղդալյանին շնորհավորելու համար: Խումբ-խումբ ՀՀԿ կանայք՝ տարբեր նվերներով, ծաղիկներով, շտապում էին ԱԺ փոխնախագահի  աշխատասենյակ:

Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը համարվում է ՀՀԿ կանաց «առաջնորդ»-ը: Հենց նա է լուծում ՀՀԿ կանանց միջեւ հաճախ ծագող խնդիրները:  Տեսակետ կա անգամ, որ Նաղդալյանը ՀՀԿ կանանց շրջանում իր մարդիկ ունի, որոնք անպայման նրան զեկուցում են մյուսների գործողությունների մասին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Նաղդալյանից մեկնաբանություններ ստանալ նրա առաջնորդական կերպարին առնչվող հարցերի մասով, սակայն նրա հեռախոսը անջատված էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս