Ֆինանսների նախարարությունը տարանջատում է ազատության մեջ գտնվողներին ՔԿՀ-ներում գտնվողներից. ինչո՞ւ է մերժվել վարչության խնդրանքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն` ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը` պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:

«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, որ հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին»,- մեր աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետեւ խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում եւ դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ին էլ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել ՔԿՀ-ների սնունդի չափաբաժինը պակասեցնելու մասին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս