2013-ից մինչ օրս Երևանում կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ նաև թեքահարթակների կառուցման գործընթացը:

Ծրագիրը, ըստ էության, աննախադեպ էր ու անչափ սպասված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր էր դրվել համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրում ներառելով նրանց առաջարկներն ու դիտարկումները: Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարվետ միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրի մասնակիցն ու գործընկերը դարձան ոչ միայն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, այլև մասնավոր ընկերությունները:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս մայրաքաղաքում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Երևանի համաչափ զարգացման համատեքստում այս ծրագիրը ևս իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Ավելին, քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս մատչելիության ապահովումն այսօր արդեն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ որպես պարտադիր պայման է դրված:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս