
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անուշադրության չի մատնել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կնոջ` Մոնտսերատ Սեարայի խոսքերը: Սեարան իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում հեգնանքով նկատել է, որ իր ամուսինն աշխատում է այն ակումբներում, որոնցում նախկինում աշխատել է Մոուրինյոն և ուղղում է վերջինիս սխալները:
«Բենիտեսի կինը սխալվում է, և դա կատակ չէ: «Չելսի»-ում ինձ փոխարինել է Դի Մատտեոն, իսկ «Ռեալ»-ում` Անչելոտին: Բենիտեսն ինձ փոխարինել էր «Ինտեր»-ում, որտեղ կես տարվա ընթացքում քանդեց Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Ավելի ճիշտ կլինի` նա մտածի իր ամուսնու դիետայի մասին, քան թե խոսի իմ մասին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը: