
Արդեն 15 օր է, ինչ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ, ուստի մինչեւ նրա վերադարձը նախարարի նշանակումը հաստատ չի լինի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը արդարադատության նախարարի թեկնածուի հարցում դեռ չի կողմնորոշվել: Տեղեկացնենք, որ այս ընթացքում որպես նախարարի հնարավոր թեկնածուներ շրջանառվում են ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունները:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի եւ Արթուր Օսիկյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են եղել: