Հարկային ու մաքսային մարմինները կշարունակեն իրենց ստուգումները. Դավիթ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծ, որով անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի` տեսչական մարմինների կողմից ստուգումների կրճատման մասին հանձնարարականին:

«Առաջարկվող նախագծով մինչև 2016 թ-ի հունվարի 1-ը կտրուկ սահմափակվում են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների», – նշեց Հարությունյանը։

Նա հայտնեց, որ տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներ իրականացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, ինչն արդեն սահմանափակել է տեսչական մարմինների գործունեությունը։ «Այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ։ Այս որոշմամբ մենք կասեցնում ենք 170 ստուգաթերթերի մոտ 90 տոոկսը մինչև տարեվերջ։ Թույլ ենք տալիս մնացած 10 տոկոսի շրջանակներում ստուգումներ իրականացնել միայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ», – հայտնեց նա:

Նա նշեց, որ կարող են լինել դեպքեր,  որոնք իրական սպառնալիք են ներկայացնում հասարակությանը, այլոց իրավունքներին, կյանքին ու առողջությանը:




Լրահոս