
Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է բավարարել պաշտպանող կողմի բողոքը` Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ով մեղադրվում է փողերի լվացման ու յուրացման մեջ:
Ինչպես «Մոսկվա» գործակալությանը հայտնել են դատարանի մամլո ծառայությունից, այսպիսով, դատարանն իր նախորդ որոշումներն անփոփոխ է թողել, իսկ Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչ սեպտեմբերի 15:
Հիշեցնենք, որ հայազգի գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանին մեղադրում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործով փողերի լվացման ու յուրացման մեջ: