
2015 առաջին հինգ ամիսներին ծնվել է 7 հազար 270 աղջիկ և 8 հազար 148 տղա: Armlur.am-ն Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում է, որ առաջին հինգ ամիսներին ծնված աղջիկներին և տղաներին ամենից շատ անվանակոչել են համապատասխանաբար Նարե և Դավիթ:
Ներկայացնում ենք առաջին հինգ ամիսների լավագույն տասնյակը.
Աղջիկներ՝
Նարե, Մարի, Մարիա, Անահիտ, Մանե, Միլենա, Մարիամ, Անգելինա, Անի, Էլեն
Տղաներ՝
Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Արման, Ալեն, Էրիկ, Արթուր