Ժողովուրդ Սյունիքի մարզում պատերազմ է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ վերջին օրերին Սյունիքի մարզում “պատերազմ” է սկսվել, կռվախնձորը ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է: Թեև վաղուց որոշված էր, որ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ինքը`կոմունիստ Հակոբյանը, դեռևս անցած տարվա դեկտեմբերի 20-ին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ շտաբը: Բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների` Խաչատրյանն օրերս վիճաբանել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, քանի որ վերջինս Սիսիանում հայտարարել է, թե այս անգամ ինքն է ղեկավարելու Սիսիանի ու ընդհանրապես ՀՀԿ մարզային շտաբը: Բանն այնտեղ է հասել, որ Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել:




Լրահոս