168 ժամ. ՀԱԿ-ը որոշել է լրացուցիչ եկամուտ ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“168 ժամ” թերթի տեղեկություններով, ՀԱԿ-ում որոշում է կայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում` ՏԸՀ-ներում ունեցած տեղերը չտալ նախագահի որեւէ թեկնածուի, անգամ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին:
՛Ըստ այդ որոշման, այդ տեղերում պետք է նշանակվեն ՀԱԿ անդամները եւ ակտիվիստները: ՀԱԿ-ում կարծում են, որ հանձնաժողովի անդամության համար պետության կողմից նրանց վճարվող 32 հազար դրամը լրացուցիչ եկամուտ կհանդիսանա ՀԱԿ անդամների համար: Քանի որ ՀԱԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չունի, եւ ՀԱԿ հանձնաժողովի անդամները ոչ մի շարժառիթ չունեն պայքարելու ընտրակեղծիքների դեմ, նրանք կարող են աչք փակել ընտրակեղծիքների վրա, բնականաբար, լրացուցիչ վարձատրության դիմաց: Սա ուշագրավ է այն առումով, որ, օրինակ, “Ժառանգություն” կուսակցությունը, ըստ նույն տեղեկությունների, չի կարողանում լրացնել ՏԸՀ-ների անդամների սեփական տեղերը, քանի որ անհրաժեշտ թվով ներկայացուցիչներ չունի”,- գրում է “168 ժամը”:




Լրահոս