Լոռեցի երիտասարդների ձմեռային հավաք` Ծաղկաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և “Լոռու երիտասարդ սերունդ” հասարակական կազմակերպությունը հունվարի 25-27-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպում են լոռեցի երիտասարդների ձմեռային հավաք։ Մարզի շուրջ 300 երիտասարդներ եռօրյա հավաքի ընթացքում մի շարք դասախոսությունների միջոցով կծանոթանան քաղաքացիական հասարակության ձևավորման սկզբունքներին, քաղաքացիական հասարակության դերին պետության կայացման և զարգացման գործընթացներում, պետություն-հասարակական կազմակերպություններ համագործակցության ձևերին։ Անդրադարձ կլինի երիտասարդական տարբեր հիմնախնդիրների։ Կբարձրացվեն հատկապես մարզային երիտասարդությանը հուզող հիմնահարցերը։ Շփումները երիտասարդների հետ ցույց են տվել, որ հատկապես մարզերում բնակվող երիտասարդների շրջանում առկա է տեղեկացվածության պակաս։ Եվ նման դասընթացներն առաջին հերթին նպատակ ունեն լրացնել տեղեկատվական այդ բացը։




Լրահոս