
Դորտմունդի «Բորուսիա»-ն երկարաձգել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ գործող պայմանագիրը: Ինչպես հայտնում է «DW sports»-ը, գաբոնցի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը:
«Ես ուրախ եմ, որ ևս մի քանի տարի իմ ապագան կապված է «Բորուսիա»-ի հետ»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Օբամեյանգը: