Մոսկվա-Երեվան թռիչքի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայից Երևան ուղևորվող ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն, դեպքը գրանցվել է S7 ավիաընկերությանը պատկանող օդանավում: Մինչև թռիչքը երկու ուղևորների միջև վիճաբանություն է սկսել. Ուղևորներից մեկն արձակել է ամրագոտին ու հարվածել մյուսին, վկայում են ականատեսները: Սկսվել է քաշքշուկ, ստեղծված իրավիճակում օգնության են շտապել ուղեկցորդուհիները: Ուղեկցորդուհիների հանդարտվելու հորդորները անուշադրության են մատնվել, որից հետո արդեն վիճաբանությանը խառնվել են օդանավի մյուս ուղևորները:  Օդանավի անձնակազմը, ստիպված նրանց “բիզնես դասի” ուղևորների համար նախատեսված սրահ է տեղափոխել ու մինչև վայրեջքը այնտեղ է պահել: Վայրեջքից անմիջապես հետո, հայ ոստիկանները ձերբակալել են կռվարար ուղևորներին:




Լրահոս