Ոստիկանության նախկին հոգեբանը հիպնոսով խաբում է աղջիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքացի Ժաննա Դովլաթյանը բաց նամակ է հղել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Նամակում նա նշում է, որ ոմն Սոնա Ֆահրադյանը, ով տիրապետում է հիպնոսի հնարքներին, խաբում է քաղաքացիներին, այդ թվում՝ իր երկու դուստրերին և ծառայեցնում իր նպատակների համար։ 
Նամակում, մասնավորապես, ասվում է.
“Երկար տարիների ընթացքում Գաջեգործների 16ա հասցեում՝ իր տանը, Սոնա Ֆահրադյանը, ով շատ լավ տիրապետում է հիպնոսի հնարքներին, խաբում է մեր քաղաքացիներին, այդ թվում՝ մեր երկու դստրերին, ովքեր առավոտից մինչև ուշ երեկո գտնվում են նրա ազդեցության տակ՝ նյութապես ապահովելով և ծառայելով նրան, այդ ընթացքում նաև բաժանվելով ու հեռանալով սեփական ընտանիքներից։
Սոնա Ֆահրադյանը՝ ոստիկանության պոլիկլինիկայում հոգեբան է աշխատել, աշխատանքից էլ իրականում հեռացվել է հենց վերոնշյալ գործունեության համար։
Շատ եմ խնդրում Ձեզ քանդել այդ որջը և ազատել մեր դստրերին և մյուս քաղաքացիներին Սոնա Ֆահրադյանի ազդեցությունից։
Հարգանքներով՝ Սոնա Ֆահրադյանի գործունեությունից տուժած Դովլաթյանների ընտանիք
Ժաննա Դովլաթյան”




Լրահոս