Վանաձորցի Ավետիսյանների 5 անչափահաս երեխաները մատնված են սովամահության (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզային լրատվական կայքը ներկայացնում է “Օգնել կարող ենք ամենքս” նախաձեռնության առաջին թողարկումը: Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը ապրում է Վանաձոր քաղաքի “Բուլղարական” կոչվող տնակային ավանի տնակներից մեկում: Ունեն 5 անչափահաս երեխա: Նրանցից 8-ամյա Նարեկը, մանկուց հաշմանդամ է: Տան ամենափոքր երեխան մեկ ամսական է: Տնակը, որում ապրում են 7 անձով, զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից: Երեխաները չունեն տաք հագուստ, նորածնին բժիշկները հավելյալ կեր են նշանակել, սակայն ծնողները չեն կարողանում այն գնել՝ գումարի բացակայության պատճառով: Փոքրիկը չունի նաև մանկական հագուստ՝ շապիկ, ու նմանատիպ այլ բաներ. Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է խոզապահությամբ, ստացած 30 ազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը: Իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր: Լոռու մարզային լրատվական կայքը “Օգնել կարող ենք ամենքս” նախաձեռնության շրջանակներում ներկայացնում է Ավետսիանների կյանքի պատմությունը, պատմություն, որն իրոք դաժան է:
Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս