Սպասվում է փոփոխական ամպամածություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` հունվարի 23-26-ին արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային շրջաններում` անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին` հարավային 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-17մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 25-ին և 27-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում` հունվարի 23-26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 27-ին սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:




Լրահոս