Ամերիկացի ԿՀՎ-ի վերլուծաբանները խոստովանել են, որ կուբական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոն ԱՄՆ գործակալական ցանցի ողջ պատմության ընթացքում աշխարհում ամենից շատն է լրտեսվել:
Այս մասին ուրբաթ օրը հայտնել է «Կուբադեբատե» պաշտոնական համացանցային պորտալը, գրում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին գործակալները խոստովանել են «Կաստրո` աշխարհում ամենից շատ լրտեսված մարդը» (Castro: The World’s most watched man) վավերագրական ֆիլմում, որն այս տարի կհայտնվի մեծ էկրաններին: