Սպորտի նախկին նախարարը՝ ՀՍՖ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սպորտի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի համաժողովում Սպորտի նախկին նախարար Արմեն Գրիգորյանը վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում։ Համաժողովում քննարկվել են կազմակերպչական բազմաթիվ հարցեր, լսվել են հավաքականների ավագ մարզիչների հաշվետվությունները։
ՀՍՖ նախագահի ընտրությունից բացի տեղի են ունեցել նաեւ տեղակալների ընտրությունները։ Նախագահի տեղակալներներն են Սամվել Աբրահամյանը եւ Սամվել Մեհրաբյանը, գլխավոր քարտուղարը՝ Արտաշ Մադոյանը: Ֆեդերացիայի գործադիր տնօրեն է նշանակվել Արթուր Սեդրակյանը: Ճկասուսերակիրների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտաշ Մադոյանը, իսկ խոցասուսերակիրներինը՝ Անդրանիկ Արազյանը:




Լրահոս