
Իսպանական «Սևիլիա»-ի ֆուտբոլիստ Չիրո Իմոբիլեն քթի կոտրվածք է ստացել անգլիական «Ուոթֆորդ»-ի հետ ընկերական խաղում: Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:
«Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ քաջալերման խոսքերի համար: Ամեն ինչ կարգին է, քթի կոտրվածք եմ ստացել, բայց այլ վնասվածքներից հաջողվել է խուսափել»,- սոցցանցի իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ Իմոբիլեն վերջերս է «Բորուսիա»-ից տեղափոխվել իսպանական ակումբ: